Վիեննայում ահաբեկչության գործով ձերբակալվածների թվում կան Թուրքիայից ներգաղթյալներ

8

DW-ն, հղում անելով Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերին, հայտնում է, որ Վիեննայում ահաբեկչական գործով կա 14 ձերբակալված։

Ձերբակալվածները Ավստրիայի քաղաքացիներ են. նրանք 18-ից 28 տարեկան ներգաղթյալներ են։ Ձերբակալվածների թվում կան երկքաղաքացիություն ունեցող անձինք, այդ թվում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Բանգլադեշից և Հյուսիսային Մակեդոնիայից։

Հետաքննություն է կատարվում՝ պարզելու նրանց մասնակցությունը ահաբեկչական կազմակերպությանը։

Հիշեցնենք, որ օրերս անհայտ անձինք կրակ էին բացել Վիեաննայում խաղաղ բնակչության վրա: Զոհվել է 7 մարդ: Ոստիկանները ահաբեկիչներից մեկին վնասազերծել են, մյուսին հաջողվել է փախչել: