Զոհված զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են դատախազության առջև և կսպասեն այնքան մինչև իրենց կարգավիճակի հարցը չլուծվի և դատախազությունը որոշում չկայացնի։
Նրանք պահանջում են, որ իրենց զավակներին տուժածներ, իսկ իրենց էլ` տուժածների հարազատներ ճանաչեն։ Դատախազությունը հայտնել էր` ծնողների միջնորդությունը բավարարվել է, և միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Զոհված զինծառայողներից մեկի մայրն ասաց, որ եթե երթերի, ցույցերի նշանաբանը «Զարթնի՛ր, լաո»–ն է», ապա իրենց լաոներն այլևս չեն զարթնելու, հետ չեն գալու։
«Դուք զարթնեք, մեր լաոները էլ չեն զարթնելու, քանի որ թշնամին կոտորեց նրանց մեր ներքին թշնամու պատճառով։ Զարթնեք և եկեք, կանգնեք մեր կողքին»,–ասաց կինը։











