Կառավարության դիմաց բողոքող քաղաքացիները Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեցին, թե մինչև ե՞րբ պիտի պատանդ պահեն ժողովրդին:
Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց ակցիայի մասնակիցներին, որ համավարակով է պայմանավորված երկրում ստեղծված անհարմարությունները:
Լիբանանահայ ցուցարարն էլ բողոքեց, որ իր աղջիկը Լիբանանի քաղաքացի է, որին ինքը մեկ տարի չի տեսել։
«Վերջին 3 օրվա ընթացքում Լիբանանից 3 օդանավ է եկել Հայաստան, ընդամենը 100 հոգի է եկել այդ օդանավով: Մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք: Հիմա մենք շարունակելու ենք այդ քաղաքականությունը: Ձեր աղջիկը պետք է դիմի Հայաստանի դեսպանատուն, որպեսզի կարողանա վերադառնալ Հայաստան: Այսինքն՝ պարզ հարցեր են, որոնք դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ»,– ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:











