Դուք ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ եք ուզում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքի մարմինները դեռ հողին փարված են. Գեղամ Նազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

44

Այսօր Հանրապետության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով անցկացվող հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում։

Նա նշեց, որ հիմա մեր երկրի ապագայի հարցն է որոշվում: «Նրանք, ովքեր դեռ հավատում են Նիկոլ Փաշինյանին, մի հավատացեք,նա ստախոս է, վախկոտ: Ինքը միշտ ասում էր՝ գիտեք, երազում եմ անվախ լինել, բայց այդպես ծնվում են, Նիկոլ, դու մեղավոր չես, բայց վախկոտ մարդը Հայաստանը չի կարող ղեկավարել, հեռացի՛ր:

Նիկոլ, այստեղ որևէ մեկը չպետք է հավաքվեր, այս բողոքի միջոցառումները չպետք է լինեին, դու նոյեմբերի 10-ին պետք է ներողություն խնդեիր և հեռանայիր: Դուք ի՞նչ դիվանագիտական հարաբերություններ եք ուզում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, երբ մեր տղերքի մարմինները դեռ հողին փարված են, դեռ նրանց մարմինները չենք գտել ու չենք էլ գտնի, քանի դու չես հեռացել»,-ասաց նա: