Դուբայի Expo-ում Ադրբեջանի տաղավարի քարտեզում հայ-իրանական սահմանը պատկերված է որպես ադրբեջանական․ ՀՀ ներկայացուցիչները տեսե՞լ են այս քարտեզը

299

«Դեմարկացիայի և դելիմիտացայի թեմայից։ Սա Դուբայի էքսպոյում Ադրբեջանի տաղավարում տեղադրված քարտեզն է, ֆոտոն արվել է երեկ։ Ինչպես տեսնում ենք հայ-իրանական սահմանը պատկերված է որպես ադրբեջանական։ Մենք նույնպես մասնակցում ենք այդ ցուցահանդեսում։ ՀՀ ներկայացուցիչները տեսե՞լ են այս քարտեզը, և եթե այո՝ ի՞նչ արձագանք է եղել»։ Այս մասին գրել է Մանուել Ղումաշյանը։

Հավելենք, որ քարտեզում Արցախն ամբողջությամբ ներառված է Ադրբեջանի կազմում։ Ստացվում է, որ Ադրբեջանը միջազգային հարթակներում հրամցնում է իրեն հարմար տարբերակով քարտեզներով՝ դրանք ներկայացնելով որպես «ճշմարտություն։ Իսկ հայկական պատվիրակությունը որևէ կերպ չի էլ փորձում խոչընդոտել այս հակահայ քարոզչությունը և խողաթյուրումները»։