Ադրբեջանագետ Մարիամ Ղուկասյանը գրում է.
«Ադրբեջանում երբեք հակահայկական տրամադրությունների պակաս չի զգացվել, կարծում եմ դեռ երկար չի էլ զգացվի։ Եթե վերջին օրերին հարևան երկրում մի մասը փորձում էր գտնել հայերի նկատմամբ «առանձնակի սիրով լեցուն» ու «հայերի շահերին ծառայող» արտաքին գերատեսչության ղեկավարին, ապա ոմանք, շեղվելով սահմանային լարվածությունից, փորձում էին գտնել կարևոր հարցի պատասխանը՝ ո՞վքեր են մեղավոր կորոնավիրուսի համար։ Երկորդ խմբին իր «մտքի գոհարներով» չէր կարող «չլուսավորել» պատգամավոր Էլման Նասիրովը, ըստ որի՝ կորոնավիրուսի համար մեղավորները, իհարկե, հայերն են։ Պատգամավորը նշել է, որ կորոնավիրուսն ու Հայաստանը հոմանիշներ են ու այդպես էլ չընկալելով Ա․Պուշկինի հայտնի խոսքերը ավելացրել՝ «դու կորոնավիրուս ես, դու հայ ես»։
Ինչպես առաջներում, այնպես էլ հիմա, Ադրբեջանում պետական քարոզչամեքենայի քաղաքականությունը նույնն է. թշնամու կերպարի հաշվին կոծկել սեփական սխալներն ու կորուստները»:











