Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դոսյեի «բացահայտումները»` կրկնակի գռդոն
Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող Досье կայքի հրապարակումները Հայաստանում Կրեմլի ենթադրյալ գործակալների վերաբերյալ կրկնակի գռդոն է:
1. Հայաստանից իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանին զեկուցողների ջուր վերլուծություններով, արջի ծառայություն է մատուցվել պատվիրատուներին ու, եթե դրանցհիման վրա է կառուցվել Մոսկվայի քաղաքականությունը, ապա Լուբյանկայի գործերը լավ չեն:
2. Ինչպես արդեն բազմիցս նշվել է, առնվազն հայկական տիրույթում, որեւէ նոր բացահայտում չկա: Մակերեսային, անձնագրերի ու ինչ-որ տեքստերի համադրությամբ, անցյալի ու ներկայի գործող անձանցով համեմված «վերլուծությունը»` գուցե նորություն է Հայաստանը չիմացող ռուսալեզու ընթերցողի համար, սակայն ոչ երբեք մեր ներքին տիրույթում:
Էնպես որ, եթե արդյունավետ են ուզում լինել, ապա եւ՛ Լուբյանկան, եւ՛ Խոդորկովսկին, պետք է լրջորեն վերանայեն Հայաստանում իրենց համար ծառայություններ մատուցողներին: Անկախ ամեն ինչից, լավ կլինի, եթե նյութում հայտնված անձանց առաջիկայում հարցեր տրվեն լրագրողների ու պատկան մարմինների կողմից»:











