Միխայլովկա ավանում (Զոլոտոյե-5) մարտեր են սկսվել Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների եւ ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ոստիկանության միջեւ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տելեգրամ-ալիքում հայտնել է աշխարհազորի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն:
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ տարբեր զենքերից ինտենսիվ կրակոցներ են լսվում։ Մարոչկոյի խոսքով՝ ԶՈՒ-ն կիրառում է հրաձգային զենք ու նռնականետեր, գնդակոծության գոտում է գտնվում դպրոցը:
Ինքնահռչակ հանրապետության իշխանությունների տեղեկություններով՝ մեկ ազատամարտիկ վիրավորվել է։ Ընդ որում, ժողովրդական ոստիկանությանը հաջողվել է ճնշել Ուկրաինայի զինված ուժերի կրակակետերը Մինսկի համաձայնագրերով չարգելված սպառազինության օգնությամբ։
Դոնբասում հակամարտությունը շարունակվում է արդեն յոթ տարի, զոհ Է դարձել շուրջ 13 հազար մարդ: Կարգավորումը քննարկվում Է Մինսկում կոնտակտային խմբի հանդիպումների ժամանակ։ Կողմերը հակամարտության կարգավորմանն ուղղված մի քանի փաստաթղթեր են ընդունել, սակայն փոխհրաձգությունները շարունակվում են։














