Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից գաղափար չունի. Մովսես Հակոբյանը «Իսկանդերի» հրթիռների չպայթելու մասին

76

«Մենք «Իսկանդերի» հետ խնդիր չենք ունեցել, ինձ համար անհասկանալի էր այդ մարդու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) հայտարարությունը, որովհետև ինքը և առհասարակ մեր կողմից ոչ ոք չի կարող իմանալ, թե քանի տոկոսն է պայթել, որովհետև դա միայն կարող է հաշվարկել հակառակորդը, որովհետև ես գիտեմ, որ կրակել են հակառակորդի վրա»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մարտունակությանն առնչվող հայտարարությանը:

«Դժվար է մեկնաբանել մի մարդու խոսքերը, ով բանակից, բանակի բարեփոխումներից գաղափար չունի և առհասարակ չգիտի՝ ինչ է նշանակում բանակի բարեփոխում:

Զինվորին տռուսիկ-մայկա կամ կլուբնիկ տալը բանակի բարեփոխում չէ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը: