Դիվանագետները պարտավոր են որքան հնարավոր է թեթևացնեն բանակի ծանրաբեռնվածությունը. Տիգրան Աբրահամյան

0
Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ զինված ուժերն այս օրերին ամբողջությամբ իր ուսերին է տանում պատերազմի ողջ ծանրությունը, դա դեռ չի նշանակում, որ քաղաքական գործիչների, դիվանագետների անելիքը սպառված է։

Ավելին՝ նրանք պարտավոր են ամենօրյա քրտնաջան աշխատանքով կիսելու, որքան որ հնարավոր է՝ թեթևացնելու բանակի ծանրաբեռնվածությունը։
Յուրաքանչյուրը պատասխանատվության իր չափաբաժինն ունի և յուրաքանչյուր կառույցի, ինստիտուտի արդյունավետությունից է կախված ընդհանուր խնդրի կատարումը»: