ԵՄ դիտորդներն արձանագրել են սահմանային շրջաններում լարվածության աճ․ զեկուցել են Բրյուսելին

28

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին: Այդ մասին հայտնել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը X-ի իր միկրոբլոգում։

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։

Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին ԵՄ-ին զեկուցելու նպատակով»,- նշվում է գրառման մեջ։