Դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը․ ինչպես են դիմավորել Փաշինյանին

3730

Դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Փաշինյանը Սուրեն Պապիկյանի հետ այցելել է դիրքեր և խրախուսական նվերներ հանձնել զինծառայողներին։

Համացանցում օգտատերերը, ուսումնասիրելով հաղորդագրությանը կից տեսանյութը, ուշադրություն էին դարձրել այն հանգամանքի վրա, որ դիրքապահների ինքնաձիգների վրա բացակայում են փամփուշտների պահեստատուփերը:

Նախկինում ՀՀ առաջին դեմքերի՝ մարտական դիրքեր այցերի տեսանյութերի պարզ դիտարկումը ցույց է տալիս, որ սահմանապահ ծառայություն իրականացնող զինվորները մշտապես կրել են փամփշտատուփերով համալրված զենքեր: