Սահմանադրագետ Վահե Գրիգորյանը գրում է․
«Իմ մասնագիտական համբերության ավելի քան 20 մետր խորությամբ բաժակը ամեն անգամ լցվում է, երբ ասում են, որ «կա օրենք, որ բոլորը պետք է դիմակ կրեն»:
Ամենացավալին այն է, որ այդպիսի արտահայտություններ կարող եք լսել նաև բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող անձանցից:
Դիմակ կրելու օրենք չկա, կա նման պահանջ «Կարանտին սահմանելու մասին» որոշմամբ, իսկ որոշումը ունի ավելի ցածր իրավաբանական ուժ, քան օրենքը:
Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի 2-րդ նախադասության համաձայն`«Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով»։
Եթե դուք այս հոդվածին ու դրա խորը մասնագիտական մեկնաբանմանը չեն տիրապետում, ոչ ոք մեղավոր չէ»: