Նախկին ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Կոտայքի մարզում գործող Դատաբժշկական կենտրոնի՝ զոհված զինծառայողների դիերի մասով՝ տեղեկացնելով, որ մեծ մասն արդեն տաղափոխվել է սառնարան։
«Քիչ առաջ դուրս եկա առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։
Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան և այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը և հավելել, որ «պետք է ուշքի գալ»։