Դեռ պետք է հասկանալ՝ ով և ինչու է շահագրգռված սահմանային էսկալացիայով: Այս մասին այսօր Մինսկում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նրան իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին։
«Դեռ հայտնի չեն պատճառները՝ ինչու Ադրբեջանը որոշեց հարձակվել հայկական դիրքերի վրա։ Ցանկանում եմ ընդգծել, որ այդ իրադարձությունները տեղի են ունենում երրորդ կողմի հրահրման ֆոնին, և դա դեռ պետք է հասկանալ ո՞վ, ինչո՞ւմ և ինչո՞ւ է հետաքրքրված: Կարծում եմ` սա նույնպես շատ կարևոր թեմա է, և մենք այսօր կքննարկենք նաև այդ հարցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։











