Դե՛, կարդացե՛ք մզկիթի արձանագրությունը, եթե այն իբր ձերն է․ Հայաստանում Իրանի դեսպանություն արձագանքել է ադրբեջանցի պատգամավորներին

398

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության արձագանքն իրանական ճարտարապետության գոհար Երևանի Կապույտ մզկիթի վերաբերյալ Բաքվի բռնապետի վարչախմբի ներկայացուցչի սոցցանցային բարբաջանքներին ուղղակի սպանիչ է՝ դե, կարդացեք մզկիթի արձանագրությունը, եթե այն իբր ձերն է։ Այս մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են,- ասված է դեսպանատան գրառումներից մեկում»։

Մյուս գրառման մեջ, նշվում է․

«Կապույտ մզկիթը, իրանական մշակույթի խորհրդանիշներից մեկը, վերջին 3 տասնամյակում ակտիվորեն ծառայել է որպես աղոթատեղի և հավաքատեղի Հայաստանում հաստատված մուսուլմանների համար։ Մեծ ուրախություն է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական արձանագրությունը։ Ով կարող է կարդալ դրանք, դե կարդացեք»։