Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց

69
Դավիթ Տոնոյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: