«Իրականացվում է ծառայողական քննություն, նաև քրեական գործ է հարուցված կամ մոտ օրերս պիտի հարուցվի: Քննության ընթացքում մենք կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել, որովհետև մեր նախնական գնահատականն այն է, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում: Արդյո՞ք մեր զինծառայողը առևանգվել է, թե՞ այլ պայմաններ են եղել, մենք դա դեռևս պիտի պարզենք: Հիմա մեր պահանջն այն է, որ առնվազ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչն այցելի մեր զինծառայողին»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:











