Armenian Military Portal տելեգրամ ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) կալանավորումը Հայաստանի իշխանությունների հերթական թատերական բեմականացումն է։
Այն սխեմաները, որոնցով աշխատել է Պատրոն Դավոն, շարունակում են գործել Պաշտպանության նախարարությունում և եկամուտ բերել իրենց շահառուներին։
Ըստ աղբյուրի՝ Դավիթ Գալստյանը ՀՀ ՊՆ ամենատարբեր օղակներում ունի իր դրածո կադրերը, որոնք շարունակում են հաջողությամբ շարունակել կոռուպցիոն սխեման նախկին տրամաբանությամբ։
Ըստ աղբյուրի, Պատրոն Դավոն ու իր թիմակիցները բավականին ինքնավստահ են զգում իրենց, քանի որ վայելում են ՀՀ իշխանությունների հովանավարությունը։
Հիշեցնենք, որ նա վերջերս կալանավորվել էր Հայաստանին անորակ զենք-զինամթերք մատակարերելու մեղադրանքով։











