Համացանցում է հայտնվել հակահայ և հակասահմանադրական փաստաթղթի առաջին երկու էջերը, որոնցում նշվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայն են ՌԴ միջնորդությամբ միջկառավարական հանձնաժողով ստեղծել և սկսել դելիմիտացիայի գործընթացը։
Առաջին հայացքից այս փաստաթուղթը շատերի համար կթվա, որ վերջապես կլուծվեն սահմանային վեճերը, բայց ոչ։ Փաստթղթի ստորագրումը և դելիմիտացիայի պաշտոնական մեկնարկը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ մենք հրաժարվում ենք Արցախից։ Այսուհետ հայկական կողմը որևէ պահանջ չի կարողանա ներկայացնել Արցախի հարցով, քանի որ մենք այն ճանաչում ենք որպես Ադրբեջանի մաս։
Դավադիր ռեժիմը, հայ ժողովրդին զրկում է Արցախը երբևէ վերադարձնելու հնարավորությունից։












