Դավաճանություն և լրտեսություն. Բրիտանական «HALO Trust»-ի գործունեության վերաբերյալ գործ է հարուցվել

28

Արցախի նախագահի ներկայացուցիչ Բորիս Ավագյանին Արցախի ԱԱԾ-ից հայտնել են, որ բրիտանական «HALO Trust» ընկերության գործունեության վերաբերյալ իր հայտարարության կապակցությամբ Արցախի ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել է քրեկան գործ ԱՀ Քրեական օրենսգրքի 310՝ պետական դավաճանություն և 316 -րդ՝ լրտեսությունը հոդվածի հատկանիշներով է:

Բրիտանական կազմակերպությունը, հիշեցնենք, կասկածվում է Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը թշնամուն փոխանցելու մեջ, ինչն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ընթացքում բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները։