Դատավորից պահանջում են Սաշիկ Սարգսյանի որդուն արդարացնել

10

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստն այսօր ավարտվեց: Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 26-ին, ժամը` 17:00-ին:

Այսօր ճառով  հանդես եկավ Սարգսյանի պաշտպանը, ով արդարացման դատավճիռ պահանջեց դատարանից՝ շեշտելով, որ հանցանգործության վերաբերյալ ապացույցներ չկան:

Հիշեցնենք՝ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նա 2007 թվականի ապրիլի 1-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր բնակության վայրի նկուղային հարկում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն իր ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում։