Դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. Դատարանը մերժեց ԱԱԺ միջնորդությունը

29

Hraparak.am-ի տեղեկություններով`քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:

ԲԴԽ մամուլի ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը: ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Արման Խաչատրյանն ասաց, որ, ըստ դատավորի, հիմնավոր կասկածը առկա է, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը կալանավորման հիմքերի ոչ բավարար լինելու պատճառով: