Դատարանը հրապարակեց Արա Բաբլոյանի գործով որոշումը

10
Դատարանը հրապարակեց որոշումը, ըստ որի Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվում:

Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել պաշտպան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։