ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է.
Գլխավոր դատախազությունը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի գործով զեկուցող, դատավոր Սերժիկ Ավետիսյանին:
Միջնորդության հիմք է հանդիսացել Քոչարյանի համար գրավի գումարի մի մասը, ըստ իր իսկ հավաստման, վճարած գործարար Սամվել Կարապետյանի հետ ունեցած բարեկամական կապը և վերջինիս կողմից Ս. Ավետիսյանի՝ ֆինանսական նվիրատվության արժանանալու հանգամանքը:
Դա հասարակության մոտ կարող է ձևավորել Ավետիսյանի ոչ անաչառության համոզմունք: Դատախազության միջնորդությունը, սակայն, մերժվել է:











