Քիչ առաջ ավարտվել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Շառլ մԻշելի և Էմանուել Մակրոնի քառակողմ հանդիպումը Պրահայում։ Հանդիպումից հետո տված հարցազրույցի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր ևս մեկ հանդիպում է ունենալու Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական ճաշից հետո։
«Այս հանդիպումը նույնպես նշանակություն կունենա «խաղաղության պայամանագրին» հասնելու համար։ Դեռևս շփումները շարունակվում են։ Պայմանավորվել ենք ճաշից հետո նորից հավաքվել։ Ամեն դեպքում «խաղաղության գործընթացն» արդեն իմպուլս է ստացել»,- ասել է Ալիևը։
Ալիևի խոսքով՝ շուտով սպասվում է ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը, որպեսզի աշխատանքային խմբերը մի քանի օրվա ընթացքում պատրաստեն «խաղաղության համաձայնագրի» տեքստը։











