Դադարեցրեք այս անբարոյականությունը․ մարդուն վերագրել մի բան, որ չի արել, անբարոյականություն է․ Մարուքյան

8
Էդմոն Մարուքյան

Իշխանության քարոզչամեքենան, ամբողջ գործերը թողած, զբաղված է մեկ գործով՝ շենքը գրավելու, գույքը ջարդելու դեպքերը փորձել բարդել ընդդիմախոսների վրա: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ երբ տեսել եմ կառավարության դիմացի ցույցը շարժվում է Ազգային ժողով, ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ կատարել և հայտարարել եմ, որ գնում եմ ԱԺ և կոչ եմ արել մեր պատգամավորներին, անձնակազմին գալ: Նրանք պահել են դահլիճը, ինչպես տեսնում եք, ԱԺ դահլիճը ջարդած չէ, ինչպես կառավարության դահլիճը»,-ասաց նա և նկատեց, որ դրան ի հակառակ՝ այդ տեսանյութերից կտորներ են առանձնացնում և այլ կերպ ներկայացնում:

«Դադարեցրեք այս անբարոյականությունը: Մարդուն վերագրել մի բան, որ չի արել, անբարոյականություն է, մի արեք, մեծ մարդիկ եք: Ապշած եմ ուղղակի, դուք չեք եկել այս շենքը պահել, մենք եկել ենք, ու հիմա էլ այդ մարդկանց նկարները կտրում, գցում եք, հո մանկապարտեզ չէ»,-ասաց նա