Դա Սերժ Սարգսյանի ձախողումն է. ԱԽ քարտուղար

9
«Ո՛չ, մենք չենք իմացել նախօրոք, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն. այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է… Մենք նախնական տեղեկություն ունեցել ենք արդեն ամսի մեկին՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից պատրաստվում է դիվերսիոն գործողություն»,- այս մասին երեկվա ասուլիսի ժամանակ հայտնել էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ասել է. «Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքի պատասխանատվության հարց է եղել դա, և ասել, որ հետախուզությունը թերացել է, նշանակում է հենց իր թերացումն ընդունել, որովհետև հետախուզության աշխատանքը համակարգում է պահանջում, և համակարգողն էլ ղեկավարն է: Այս առումով Սերժ Սարգսյանի ձախողումն է դա: Երբ որ նման մեծ ծավալի ձախողում է լինում, դա հենց իրենն է»: