Դա ի՞նչ հարց է. Ես իմ ապառիկները և վարկերը շարունակում եմ մուծել

4
Սա ոչ թե քմահաճույք է կամ բյուջեի եկամուտները ավելացնելու քայլ, այլ զուտ այն քաղաքացիները, որոնք չեն գիտակցում, որ դրանով փրկում են իրենք հարազատներին, ահա այս մարդիկ գոնե պատժամիջոցների մեծությունից դրդված՝ դիմակը կրեն։ Այս մասին այսօր՝հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիմակները կրելու վերաբերյալ նախագծին:

Նա նշեց, որ հարցը քննարկվում է, շատ հնարավոր է որոշ շտկումներ արվեն և նախագիծը նորից շրջանառվի։ 

«Տուգանքների շատուքիչը որոշելիս պետք է սա դիտարկենք՝ բավարար է արդյոք բոլոր քաղաքացիների կողմից դիմակ կրելու աստիճանը։ Դուք նայում է տուգանքի դրամական մեծության տեսանկյունից, էդպես որ լինի 10 000-ն էլ է շատ, 500-ն էլ է շատ, բայց եթե նայենք առողջապահության տեսանկյունից, գուցե 500 000-ով է անհրաժեշտ տուգանել»,-ասաց Միրզոյանը

Դիտարկմանը, որ կան մարդիկ, ովքեր տուգանվում են, բայց միևնույն է, շարունակում են դիմակ չկրել, արդյոք դա զսպող միջո՞ց է, Միրզոյանը պատասխանեց․ «Պետք է ուղղակի նոր կարգավորումներ մտցնել»։

Վերջում լրագրողներից մեկը հետաքրքրվեց արդյոք Միրզոյանը վճարե՞լ է իր ապառիկները, ինչին ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց․ «Դա ի՞նչ հարց է։ Ես իմ ապառիկները և վարկերը շարունակում եմ մուծել»։