Կորոնավիրուսի բուժման նոր մեթոդ է բացահայտվել

15

Բրազիլիայի Օսվալդո Կրուսի անվան ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են կապ օրգանիզմում ճարպի կուտակման եւ կորոնավիրուսի միջեւ։ Այս բացահայտումը կարող է նոր ուղի բացել COVID-19-ի թերապիայի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Մասնագետները, ուսումնասիրելով կորոնավիրուս ունեցող մասնագետների անալիզները պարզել են, որ վարակակիրների մոտ հիմնականում առկա է եղել լիպիդային կաթլիկների բարձր քանակությունը։ Այդ մարմնիկները գտնվում են ճարպային հյուսվածքներում եւ կապված են մեթաբոլիզմի հետ, ինչպես նաեւ ազդում են բորբոքային պրոցեսների վրա։ Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսը այդ մոլեկուլները կարող է օգտագործել որպես հարթակ՝ ռեպլիկացիայի համար։ Գիտնականները նկատում են, որ լիբիդային մարմնիկների վրա ազդելով կարելի է ազդել այդ կերպ նաեւ կորոնավիրուսի ընթացքի վրա եւ դանդաղեցնել վերջինիս տարածումը օրգանիզմում։ Սա, ըստ մասնագետների, կարող է էապես նպաստել կորոնավիրուսի թերապիային։