Կորոնավիրուսով հիվանդ տատիկի բուժման վայրը մեկ շաբաթից ավելի է ընտանիքի անդամները չեն կարողանում իմանալ

14

«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել քաղաքացուց, որ կորոնավիրուսով հիվանդ տատիկի բուժման վայրը մեկ շաբաթից ավելի է չեն կարողանում իմանալ։

Ամեն ինչ սկսվեց, երբ Աբովյանում ապրող բնակիչների տան անդամներից մեկի թեստի պատասխանը դրական ստացան և ինքնամեկուսացվեցին։ Մի քանի օր հետո տան բոլոր անդամների մոտ հայտնաբերվում է կորոնավիրուսային հիվանդություն։ Տան անդամների թվում էր 79 -ամյա տատիկը։

«Տատիկին տանում ենք թեստավորելու, առողջությունը վատթարանում է ստուգումներ են անում ու տեղափոխում Երևան։ Չենք կարողանում տեղը իմանալ, որովհետև բոլորս մեկուսացված ենք։ Տատիկը մեծ է, չի կարողանում կողմնորոշվի ու մեզ տվյալներ փոխանցի, բայց մենք նրա հետ կապի մեջ ենք լինում։ Բազմիցս իրեն ասել ենք, որ, երբ բժիշկները մոտենան, ասի որ զանգահարեն և ասեն որտեղ է բուժում ստանում։ Մի քանի օր չենք կարողանում իմանալ դրա մասին։ Հետո իմ ծանոթների միջոցով տեղեկանում ենք, որ տատիկը Մեդ Լայն բժշկական կենտրոնում է։ Զանգահարում ենք կենտրոն, ոչ ոք չի պատասխանում, փորձել ենք զանգահարել տարբեր ժամերի՝ մեկ շաբաթ շարունակ»։

Մի քանի օր անց Երևան տեղափոխված պացիենտը տան անդամներին պատմում է, որ իրեն ցանկանում են դուրս գրեն, որովհետև տվյալ բաժանմունքը փակվում է՝ հիվանդների թիվը քիչ է։ Տան անդամներն էլ վստահ չեն, որ տատիկի վիճակն այնքան լավ է, որ կարող են բերել տուն՝ ռիսկային գոտում է գտնվում։

«Զանգում եմ ԱՆ, որն ասում է, որ իր վիճակը լավ է, բայց տատիկի հետ խոսելիս իմանում ենք որ վատ է վիճակը։ Մեզ պատասխանում են՝ «Այստեղ կացարան չէ»։ Սա խոսելու ձև չէ։ Ստացվում է, որ ես ուղղակի հրաժարվում եմ տատիկից, բախտի քմահաճույքին եմ թողնում։ Փորձում եմ պատասխանատուի հետ կապվել՝ չեն միացնում պատասխանատուին և տարբեր մարդկանց հետ եմ խոսել։ Ինչ-որ մեկն ասում է հեռախոսահամար թողեք ճշտենք զանգենք ու չեն զանգահարում։ Տատիկը հետո պատմում է, որ իրեն դուրս չեն գրելու, բայց տեղափոխելու են ուրիշ հիվանդանոց»։

Նոր հիվանդանոցում բուժում ստացող տատիկի որոոնումները նոր խնդիրների առաջ ենք կանգնեցնում տան անդամներին։ Հիմա էլ մի ՝քանի օր է նոր հիվանդանոցում է ու չգիտի ինքը որտեղ է։

«Նորից զանգում եմ ԱՆ՝ երկու օր անջատում են զանգերը, գրում եմ՝ նամակները չեն տեսնում ։ Մեր ծանոթները զանգահարում են՝ պատասխանում են տեղեկությունները ճշտեք «Մեդ Լայնից» ու տալիս անհասանելի հեռախոսահամարներ, ասում, որ իրենք չեն կարող օգնել, որովհետև իրենց հասանելիք գործը չէ։ Այս ամենը մոտ մեկ շաբաթից ավելի է տևում»։

Տատիկի հետ բուժվողները ասել են, որ կարծում են Բանգլադեշում են, իսկ նախարարությունից արդեն որերորդ անգամ տվյալներ են ուզում, ասում կզանգենք հետ ու չեն զանգում։

«Տատիկը միայն ճնշման հետ կապված խնդիրներ ունի։ Մինչև հոսպիտալացնելն ասում էին, որ մինչև պատասխան չլինի չեն կարող հիվանդանոց տեղափոխել, մենք ենք վախեցած խնդրել, որ տատիկը հիվանդանոցում բուժում ստանա։ Պարետատունն էլ չեմ կարողանում հասկանալ շաբաթ, կիրակի ինչո՞ւ են հանգիստ տվել իրենց։

Աշխատանքային օրերին կապ հաստատել չի լինում, լինելու դեպքում կոնկրետ տեղեկություն չենք կարողանում ստանալ»,- պատմեց քաղաքացին։