Ուհանի վիրուսոլոգիայի ինստիտուտի գիտնականները հայտնել են, որ կորոնավիրուսով հիվանդացած մարդիկ կարող են ունենալ իմունային համակարգի տեւական խաթարումներ լինել։ Այս մասին գրում է «Իզվեստիա»-ն։
Հետազոտությունը ցույց է տվել, որ լիմֆոպենիան՝ արյան լիմֆոցիտների մակարդակի ժամանակավոր կամ կայուն նվազումը, շատ տարածված է COVID-19 ունեցող հիվանդների մոտ: Գիտնականները դա պարզել են՝ ուսումնասիրելով կորոնավիրուսից բուժված 55 հիվանդի վիճակը՝ պարզելու, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվում իմունային բջիջների քանակը նրանց արյան մեջ:
Լիմֆոցիտների նվազման պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններից մեկը ՁԻԱՀ-ն է: ՁԻԱՀ-ի դեպքում իմունային համակարգի վնասը քրոնիկ է, բայց կորոնավիրուսային վարակի դեպքում խոսքը երկար, բայց շրջելի իմունային դիսֆունկցիայի մասին:
Երբ մարդը վարակվում է նոր պաթոգենով, նրա օրգանիզմում լիմֆոցիտների ընդլայնում է տեղի ունենում, որոնք պետք է պայքարեն վնասակար վիրուսի դեմ, բացատրել է Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտի գենոմային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը։
«Վարակվելուց հետո օրգանիզմում «դեմոբիլիզիացիա» է տեղի ունենում, քանի որ ակտիվացված T-բջիջների եւ B- բջիջների այդքան մեծ քանակություն այլեւս անհրաժեշտ չէ»,- ասել է մասնագետը:














