Կորոնավիրուսով հիվանդացած երեխաների մոտ հնարավոր է հավելյալ բարդություններ առաջանան

3

Գրեյթ-Օրմոնդ-սթրիտի մասնագետները, ամփոփելով իրականացրած հետազոտության արդյունքները, նշել են, որ կորոնավիրուսով հիվանդացած երեխաների մոտ հնարավոր են առաջանալ հավելյալ բարդություններ, ինչպիսիք են կենտրոնական եւ պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարումը։ 
 
Վերլուծելով կորոնավիրուսով վարակված երեխաների առողջական վիճակի մասին տվյալները՝ մասնագետները եկել են այն եզրահանգման, որ շատ երեխաների մոտ առկա են ախտանշաններ, որոնք վկայում են մուլտիբորբոքումային ախտանիշի առկայության մասին։ 
 
Medical Xpress-ի փոխանցմամբ, փոքրիկ պացիենտների մոտ կարող են դիտվել մի շարք նյարդապաթոլոգիկ փոփոխություններ, որոնք կարող են ունենալ ծանրության տարբեր աստիճաններ։ Բացի այդ, երեխաների մոտ կարող է լինել նաեւ մկանային թուլություն, գլխացավ, նույնիսկ՝ էնցեֆալտոպատիա։