Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակվելիս մահվան ռիսկը մեծացնող հիմնական գործոնները: Այս մասին հաղորդում է Nature ամսագիրը:
Օքսֆորդի համալսարանի եւ Լոնդոնի հիգիենայի եւ արեւադարձային բժշկության դպրոցիւսումնասիրության շրջանակներում փորձագետները վերլուծել են 17 միլիոն մարդու առողջական տվյալները, (այդ թվում՝ կորոնավիրուսից մահացած 10.926-ի պացիենտի) եւ եկել են այն եզրահանգման, որ վարակը հատկապես վտանգավոր է տարեցների, քրոնիկ հիվանդություններ ունեցող տղամարդկանց եւ սեւամորթ ռասայի ներկայացուցիչների համար:
Ըստ Medportal-ի՝ գիտնականները պարզել են, որ 80 տարեկանից բարձր հիվանդներ 20 անգամ ավելի հաճախ են մահանում կորոնավիրուսից, քան 50-ից բարձր մարդիկ, եւ հարյուրավոր անգամներ ավելի հաճախ, քան 40 տարեկանից երիտասարդ հիվանդները:
Հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատել է, որ տղամարդիկ ավելի շատ հակված են բարդությունների եւ մահվան COVID-19-ի հետեւանքով, քան կանայք: Քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, ծանր ասթման եւ իմունային խանգարումները նույնպես մեծացնում են ծանր ընթացքի եւ մահվան վտանգը:
Այս հետազոտության շրջանակներում գիտնականները կարողացել են հաստատել այն վարկածը, որ սեւամորթներն ու ասիացիները կորոնավիրուսից մահվան ավելի բարձ ռիկսի տակ են, քան սպիտակամորթ պացիենտները։














