Կորոնավիրուսից մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ պոլիկլինիկայի 56-ամյա բուժքույրը

9

Կրկին խորը ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մահվան դեպք ունենք բուժաշխատողների շրջանում: Այս մասին հատնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր:

Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում, նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Առողջապահահության նախարարությունը կիսելով հարազատների վիշտը` իր խորը ցավակցությունն է հայտնում: