Կորոնավիրուսից հետո ինչ վիտամիններ է պետք օգտագործել

12

Բժշկական գիտությունների թեկնածու, սրտաբան Տատյանա Ռիբկան թվարկել է վիտամիններ, որոնք պետք է օգտագործել COVID-19 հիվանդությունը հաղթահարած մարդիկ: Այս մասին նա խոսել է «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ եթե նոր տիպի կորոնավիրուսի բուժումից հետո տկարությունը պահպանվում է, ապա պետք է ընդունել վիտամին D և B խմբին պատկանող վիտամիններ:

Բացի դրանից, բժիշկը խորհուրդ է տալիս հետևել աշխատանքի և հանգստի ռեժիմին, ինչպես նաև շատ զբոսնել: