Կորոնավիրուսից 5 մահ ունենք, ամենաերիտասարդը 53-ամյա կին է

20

ԱՆ հայտնում է, որ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 181 նոր դեպք և 276 առողջացած։

Մահացած պացիենտների վերաբերյալ նշվում է, որ արձանագրվել է 5 մահ։ Նրանք եղել են 53 (կին), 55 (կին), 65 (տղամարդ), 65 (կին) և 72 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 266 է: