Կորոնավիրուսից մահվան 3 դեպք ունենք, ամենաերիտասարդը 68-ամյա տղամարդ է

5

Նախորդ մեկ օրվա ընթացքում ՀՀ-ում կորոկանվիրուսից արձանագրվել է 3 մահվան դեպք: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 86 (կին), 68 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։