Պրոֆեսոր, Հոնկոնգի համալսարանի բժշկական դպրոցի դեկան Գաբրիել Լեունգը ներկայացրել է կորոնավիրուսի «վարակելիության աստիճանը»։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։
Լեունգի խոսքով՝ վիրուսի նոր շտամը ԴՆԹ-ի մուտացիայի պատճառով բարձրացրել է վարակելության մակարդակը 30 տոկոսով։
Ըստ այդմ, մեկ վարակակիրը կարող է վարակել չորս մարդու։
Գիտնականը հավելել է, որ ուսումնասիրությունները հաստատել են այս միտումը, քանի որ այն մարդկանց թիվը, որոնք, ինչպես սպասվում է, կվարակվեն յուրաքանչյուր վարակակրից, մարտ ամսվա 2,5-3-ից ներկա պահին հասել է մինչև 4։
Բայց պրոֆեսորը շեշտել է՝ որևէ վկայություն չկա, որ վիրուսը դարձել է ավելի մահացու:














