Յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափ։ Սա կարող է խնդիրներ ստեղծել, գրում է CNN-ը։
Խոսքը հիմնականում մատակարարումների հետ առաջացող լոգիստիկ խնդիրների և մարդկանց 2 անգամ պատվաստվել համոզելու հետ կապված խնդիրների մասին է։ Այլ բան է՝ մարդուն համոզել մեկ անգամ պատվաստվել, այլ բան՝ երկու։
Վանդերբիլտի համալսարանի պրոֆեսոր Քելիի Մուրի խոսքով՝ ոչ մի կասկած չկա, որ սա մարդկության պատմության մեջ պատվաստման ամենաբարդ և խոշոր ծրագիրը կլինի, և այն պահանջելու է հսկայական ջանքեր։














