Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը ներկայացված կլինի երկու կատեգորիաներում՝ երեխաների համար եւ մեծահասակների համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Գամալեյի անվան գիտական կենտրոնի բաժնի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդր Բուտենկոյին։
«Պատվաստանյութը կլինի երկու կատեգորիայում՝ մեծահասակների համար եւ երեխաների համար»,- ասել է գիտնականը, բացատրելով, որ երեխաների համար նախատեսված պատվաստանյութում հաշվի են առնված երեխաների տարիքային առանձնահատկությունները։ Մանկական պատվաստանյութի պատրաստումը կսկսվի զանգվածային թեստավորումից հետո։














