Կորոնավիրուսի համավարակի հետևանքները մարդկությունը կզգա դեռ տասնամյակներ շարունակ: Այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը: Տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Համավարակը առողջապաահական ոլորտի ճգնաժամ է, որը լինում է հարյուր տարին մեկ և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակների ընթացքում», – ասել է նա:
Նա նշել է, որ վեց ամիս առաջ ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ հայտարարեց կորոնավիրուսի պատճառով, չնայած այն բանին, որ այդ ժամանակ Երկրի վրա հաստատվել էր կորոնավիրուսի վարակի մոտ 100 դեպք, և Չինաստանի սահմաններից դուրս ոչ մի մահվան ելք չէր գրանցվել: