Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը նվազել է. վերջին տվյալները

10

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայնտում են, որ Հայաստանում օգոստոսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 52 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39 102-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 762 է:

Անցած օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 228 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 990-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 29 861, փաստացի բուժվողներինը՝ 8251 (մեկ օրում նվազել է 67-ով): Մեկ օրում թեստավորվել է 394 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 167 095 քաղաքացի: