Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հատեց 46119-ի շեմը

8
Կորոնավիրուս
ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 150 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 46119 դեպքի:
 
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 243704, վերջին մեկ օրում` 2761 նոր թեստավորում:
 
Փաստացի այս պահին բուժվում է 2975 պացիենտ, վերջին մեկ օրում նվազել է 100-ով:
 
Վերջին տվյալներով ապաքինվել է 41941 անձ` վերջին մեկ օրում 248 անձ:
 
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 920 է:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 283 է: