Oգոստոսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 139 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 616-ի: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 850 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 254 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1104-ի:














