Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 489 նոր դեպք է գրանցվել:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 31392 դեպք, որոնցից 19419-ն` առողջացած, 559-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11234 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 133104 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 489 նոր դեպք և 710 առողջացած։
Նախորդ օրը գրանցվել է մահվան 13 դեպք: Այսպիսով մահվան դեպքերը հասան 559-ի: Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է:














