Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 469-ով

9

ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ Հայաստանում հուլիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք է գրանցվել:

Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 36162 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 151879, վերջին մեկ օրում` 1981 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10013 պացիենտ, նվազել է 19-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 25244 անձ` վերջին մեկ օրում 478 անձ:

Ընդհանուր առմամբ, 688 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):

Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է: