Կորոնավիրուսի դեպքերը շարունակում են ավելանալ

10
Կորոնավիրուս

Հաստատվել է կորոնավիրուսի 745 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 57566 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 329277, վերջին մեկ օրում` 2114 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 9908 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 310-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 46318 անձ` վերջին մեկ օրում 427 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 1032 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2  դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է: