Կորոնավիրուսի հաստատված դեպքերը կրկին աճել են

14
Կորոնավիրուս
ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 210 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47877 դեպքի:
 
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 268322, վերջին մեկ օրում` 2256 նոր թեստավորում:
 
Փաստացի այս պահին բուժվում է 3617 պացիենտ, վերջին մեկ օրում պակասել է 148-ով:
 
Վերջին տվյալներով ապաքինվել է 43026 անձ` վերջին մեկ օրում 350 անձ:
 
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 942 է:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է: