Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել

27
Կորոնավիրուս

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48251 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 272235, վերջին մեկ օրում` 3913 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3748 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 131-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 43266 անձ` վերջին մեկ օրում 240 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 945 է: